«Բարսելոնայի» ավագ, գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը ծանր վնասվածք է վնասվածք է ստացել «Վիլյառեալի» դեմ Իսպանայի Լա լիգայի 6-րդ տուրի խաղում (5-1)։
Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը գրում է, որ բուժզննումից հետո ախտորոշվել է աջ ծնկի ջլերի ամբողջական պատռվածք։ Սեպտեմբերի 23-ին դարպասապահը կվիրահատվի։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` 32-ամյա դարպասապահի ապաքինման համար անհրաժեշտ կլինի 7-8 ամիս։ Տեր Շտեգենը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի 2024/25 մրցաշրջանի մնացած հատվածը։


