Logo

9 երկրպագու ձերբակալվել է. FAF-ի հայտարարությունը

14:26 / 02.03.2025Ֆուտբոլ
null

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խաղի (1-2) ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պաահանջով բողոքի ակցիա իրականացրած 9 երկրպագու ձերբակալվել է, հաղորդում է FAF-ը:

«Հարկ ենք համարում նշել, որ ակցիայի մասնակիցները ոստիկանության հետ բանակցության ժամանակ ներկայացրել են պատրաստակամություն լքել խաղադաշտը և հանդիպել ՀՖՖ ղեկավար անձնակազմից որևիցե մեկի հետ, ինչը կտրականապես մերժվել է ՀՖՖ ներկայացուցչի կողմից, որից հետո սկսվել է անհարկի ուժի կիրառումը։

Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ ակցիաները կրում են բացառապես խաղաղ և ֆուտբոլային բնույթ։

Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել անհարկի ձերբակալվածներին։

Ֆուտբոլը երկրպագուներինն է, մեր կամքը անկոտրում է: Հրաժարականն անխուսափելի է»,- ասվում է հայտարարությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ