Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական խաղում գավաթակիր «Արարատ-Արմենիան» «Ջունիոր Սպորտում» 2-1 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Փյունիկին»:
«Արարատ-Արմենիայից» գոլ խփեցին կամերունցի հարձակվող Էրիկ Օկանսին և նիգերիացի կիսապաշտպան Տենտոն Յենեն:
Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 38 միավորով չորրորդն է, «Փյունիկը»` 40 միավորով երրորդը:
Fastex Պրեմիեր լիգա, 21-րդ տուր
«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»` 1-2
Յուսուֆ Օտուբանջո, 57 (11մ) - Էրիկ Օկանսի, 15, Տենտոն Յենե, 66