Ֆուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի մրցաշարի երկրորդ տուրում 0-3 հաշվով պարտվեց ընդունող երկրի` Բոսնիա և Հերցեգովինայի թիմին:
Առաջին տուրում Հայաստանի Մ17 հավաքականը 0-4 հաշվով պարտվել էր Բելառուսի հասակակիցների թիմին: Վերջին` երրորդ տուրում Հայաստանի թիմը կմրցի Սան Մարինոյի Մ17 հավաքականի դեմ:
Եվրո-2025, որակավորման երկրորդ փուլ, երկրորդ տուր
Երկրորդ խումբ
Հայաստան Մ17 - Բոսնիա և Հերցեգովինա Մ17` 0-3
Անես Մահմեդովիչ, 57, Կենան Վրբան, 73, Մատեյ Դեկետ, 77


