Logo

Եվրո-2025. Հայաստանի Մ17 հավաքականը խոշոր հաշվով պարտությամբ մեկնարկեց որակավորման երկրորդ փուլում

19:41 / 12.05.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի Մ17 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի մրցաշարի առաջին տուրում 0-4 հաշվով պարտվեց Բելառուսի թիմին։

Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմն ընտրական երկրորդ խմբում է, որտեղ ընդգրկված են նաև Բոսնիա և Հերցեգովինայի ու Սան Մարինոյի թիմերը։

Հայաստանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 15-ին՝ մրցելով Բոսնիա և Հերցեգովինայի հասակակիցների դեմ, մեկնարկը` Երևանի ժամանակով 15:00-ին։

Եվրո-2025, որակավորման երկրորդ փուլ, առաջին տուր

Երկրորդ խումբ

Բելառուս Մ17 - Հայաստան Մ17` 4-0

Միկիտա Կալեսնիկովիչ, 18, Անդրեյ Լուցկովիչ, 29, 31, Անատոլի Յաստաչկին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ