Logo

Երիտասարդական ԵԱ. Տիգրան Կարապետյանը` չեմպիոն, Նարեկ Գրիգորյանը` փոխչեմպիոն

19:55 / 30.10.2025Ծանրամարտ
null

Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց ևս 2 մեդալ:

Երիտասարդական մրցաշարի 71 կգ քաշային կարգի տղաների մրցապայքարում Տիգրան Կարապետյանը երկամարտի 321 կգ (145+176) արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Նարեկ Գրիգորյանը` երկամարտի 318 կգ (143+175) արդյունքով փոխչեմպիոն:

Կարապետյանը պոկում և հրում վարժություններում ևս ոսկե մեդալ նվաճեց, Գրիգորյանը` արծաթե: Ի դեպ, հայ ծանրորդները միասին 11 հաջող մոտեցում կատարեցին, միայն Գրիգորյանի` հրում վարժության վերջին փորձը հաջող չէր:

Կարապետյանը նաև պոկում, հրում վարժություններում ու երկամարտում սահմանեց երիտասարդական ռեկորդներ:

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ