Ալբանիայի Դուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Գառնիկ Չոլակյանը (60կգ) դարձել է ոսկե մեդալակիր։
22-ամյա ծանրորդը հանդես է եկել մինչև 23 տարեկանների պայքարում` երկամարտի 267կգ (120+147) արդյունքով դառնալով հաղթող։ Նա փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում ու հրում վարժություններում։
Չոլակյանը մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն դարձել էր նաև 2023 թվականին։
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Սեյրան Խուդանյանը, որը երկամարտի 250կգ (115+135) արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը։ Նա փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։
Կարդացեք նաև`


