Logo

Էդեր Միլիտաոն վիրահատության կենթարկվի

21:34 / 09.11.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն «Օսասունայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի տնային խաղում (4-0) ստացած վնասվածքի պատճառով վիրահատության կենթարկվի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բժիշկները 26-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշել են աջ ոտքի առաջին խաչաձև կապանների ամբողջական պատռվածք` երկու մենիսկի վնասվածքով:

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը խաչաձև կաապանների պատռվածք էր ստացել նաև նախորդ տարվա օգոստոսին:

Ամենայն հավանականությամբ, Միլիտաոն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին խաչաձև կապանների պատռվածք էր ստացել և հետագայում վիրահատվել «Ռեալի» ավագ, իսպանացի պաշտպան Դանի Կարվախալը:

«Օսասունայի» դեմ խաղում վնասվածքի պատճառով հարկադրված փոխարինվել են նաև բրազիլացի վինգեր Ռոդրիգոն և իսպանացի պաշտպան Լուկաս Վասկեսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա