Logo

«Ռեալի» երեք առանցքային ֆուտբոլիստներ վնասվածք ստացան

18:07 / 09.11.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալն» «Օսասունայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի տնային հանդիպման առաջին խաղակեսում հարկադրված երկու փոխարինում կատարեց:

20-րդ րոպեին վնասվածք ստացավ և խաղադաշտից հեռացավ բրազիլացի վինգեր Ռոդրիգոն, իսկ 9 րոպե անց նրա հայրենակից, պաշտպան Էդեր Միլիտաոն ևս վնասվածքի պատճառով փոխարինվեց, նրան պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից: Երկուսն էլ արտասվելով փոխարինվեցին:

Առաջին խաղակեսի վերջնամասում վնասվածք ստացավ նաև իսպանացի պաշտպան Լուկաս Վասկեսը, որը փոխարինվեց ընդմիջումից հետո:

Իսպանիայի գործող չեմպիոնն առաջին խաղակեսից հետո բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորի և անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի գոլերի շնորհիվ հաղթում է 2-0 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա