Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթն անդրադարձել է իր թիմի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի մահվանը:
«Ի՞նչ կարող եմ ասել։ Ի՞նչ կարող եմ ասել այսպիսի պահին, երբ ցնցումն ու ցավն այդքան խորն են։ Կցանկանայի, որ խոսքեր ունենայի, բայց գիտեմ, որ չունեմ։
Իմ ուղերձը նրանց շատ հստակ է. դուք երբեք մենակ չեք քայլի։ Խաղացողները, անձնակազմը, «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի բոլոր երկրպագուները ձեզ հետ են, և այն, ինչ ես այսօր տեսա, նույնը կարելի է ասել նաև ֆուտբոլային ավելի լայն ընտանիքի մասին։
Դիոգուն միայն մեր խաղացողը չէր։ Նա բոլորիս համար սիրելի էր։ Նա թիմակից էր, գործընկեր, աշխատակից, և այս բոլոր դերերում յուրահատուկ էր։ Ես կարող էի շատ բան ասել նրա մասին, թե ինչ բերեց մեր թիմ, բայց ճշմարտությունն այն է, որ յուրաքանչյուր ոք, որ դիտում էր Դիոգուի խաղը, կարող էր տեսնել դա։ Աշխատանքը, ցանկությունը, նվիրվածությունը, որակը, գոլերը։ Այն, թե ինչպիսին պետք է լինի «Լիվերպուլի» խաղացողը, նրա էությունը:
Վերջին անգամ, երբ մենք խոսեցինք, ես շնորհավորեցի Դիոգուին Ազգերի լիգան հաղթելու կապակցությամբ և մաղթեցի նրան հաջողություններ առաջիկա հարսանիքի կապակցությամբ։ Շատ առումներով սա երանելի ամառ էր Դիոգուի և նրա ընտանիքի համար, և ավելի սրտաճմլիկ է, որ ամեն ինչ այսպես է ավարտվում:
Երբ ես առաջին անգամ եկա ակումբ, առաջին երգերից մեկը, որ սովորեցի, այն էր, որը մեր երկրպագուները երգում են Դիոգուի համար։ Ես նախկինում նրա հետ չէի աշխատել, բայց անմիջապես հասկացա, որ եթե «Լիվերպուլի» երկրպագուները, որոնք տարիների ընթացքում տեսել են այդքան շատ հիանալի խաղացողներ, այսպիսի յուրահատուկ երգ են կատարում Դիոգուի համար, ապա նա պետք է ունենա յուրահատուկ որակներ:
Իմ ցավակցություններն եմ հայտնում Դիոգուի կնոջը՝ Ռուտեին, նրանց երեք գեղեցիկ երեխաներին, նրա ծնողներին ու երկու եղբայրների մյուս հարազատներին:
Երբ ժամանակը գա, կհիշենք նրա գոլերը և կերգենք նրա մասին երգը։ Մինչև կհիշենք նրան որպես եզակի անձնավորություն, մենք սգում ենք նրա կորուստը։ Երբեք մի՛ մոռացեք, նրա անունը Դիոգու է»,- նշված է Սլոթի ցավակցական ուղերձում:
Հիշեցնենք, որ 28-ամյա Դիոգու Ժոտան ու նրա 26-ամյա եղբայրը` Անդրեն, որը ևս ֆուտբոլիստ էր, մահացել էին հուլիսի 3-ի վաղ առավոտյան իսպանական Սամորա քաղաքում տեղի ունեցած ավտովթարից:
Կարդացեք նաև՝
- Marca-ն մանրամասներ է հաղորդել Դիոգու Ժոտայի ողբերգական մահվան դեպքից
- «Լիվերպուլի» հայտարարությունը Դիոգու Ժոտայի ողբերգական մահվան վերաբերյալ
- «Հարգված թիմակիցների ու մրցակիցների կողմից, վարակիչ ուրախությամբ». Պորտուգալիայի ՖՖ-ի հայտարարությունը
- Ռոնալդուն հուզիչ գրառում է կատարել Ժոտայի մահվան կապակցությամբ
- Դիոգո՛ւ, դու երբեք մենակ չես քայլի


