ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման սոցցանցերում հրապարակում է արել` հրաժեշտ տալով երկրպագուներին ու խաղընկերներին.
«Թիմին միանալու առաջին իսկ օրվանից ամբողջ հոգով ու ուժով, ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս, փորձել եմ նվաճել իմ տեղը և պաշտպանել «Պարի Սեն-Ժերմենի» դարպասը։
Ցավոք, ինչ որ մեկը որոշել է, որ այլևս չեմ կարող լինել թիմում։ Այս որոշումը խորապես հիասթափեցրել և վհատեցրել է ինձ։
Հույս ունեմ՝ դեռ հնարավորություն կստանամ մեկ անգամ ևս «Պարկ դե Պրենսում» հանդիպելու երկրպագուներին և հրաժեշտ տալու ինչպես հարկն է, իսկ եթե դա տեղի չունենա, ուզում եմ, որ իմանաք՝ ձեր աջակցությունն ու սերը անգին են ինձ համար։ Միշտ սրտումս կպահեմ բոլոր ապրումները, կախարդական երեկոները, որոնց շնորհիվ միշտ տանն եմ զգացել։
Խաղընկերներիս՝ իմ երկրորդ ընտանիքին, շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուր պայքարի, ուրախ պահերի ու միասին ապրած օրերի համար։ Դուք միշտ իմ եղբայրներն եք լինելու։
Այս ակումբում խաղալը և այս քաղաքում ապրելը եղել են մեծագույն պատիվ»,- գրել է իտալացի դարպասապահը։
Կարդացեք նաև`


