Logo

Դի Մարցիո. «Յուվենտուսը» շարունակում է հետաքրքրվել Օսիմհենի ծառայություններով

15:20 / 14.06.2025Ֆուտբոլ
null

«Յուվենտուսը» շարունակում է հետաքրքրվել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով, տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

«Բիանկոներին» մտադիր է երկու ֆուտբոլիստ ձեռք բերել, եթե ակումբից հեռանա հարձակվող Դուշան Վլահովիչը։

Տարբերակներից մեկը Ռանդալ Կոլո-Մուանիի տրանսֆերային իրավունքի գնումն է ՊՍԺ-ից։ Տարբերակներից մյուսն էլ Վիկտոր Օսիմհենին ձեռք բերելն է։

Օսիմհենը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է թուրքական «Գալաթասարայում», 41 խաղում խփել է 37 գոլ, կատարել 7 ասիստ։ Նա անցնող օրերին մի քանի անգամ մերժել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալ» տեղափոխվելու առաջարկը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ