«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը հրաժարվել է «Ալ Հիլալ» տեղափոխվելուց, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Չնայած «Նապոլին» ու «Ալ Հիլալը» 75 միլիոն եվրոյով համաձայնեցրել էին նիգերիացի ֆուտբոլիստի տրանսֆերը, նա մերժել է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի հերթական առաջարկը։
Այժմ 26-ամյա հարձակվողին ձեռք բերելու հարցում ֆավորիտը թուրքական «Գալաթասարայն» է, որը կփորձի պայմանագիր ստորագրել նրա հետ։
Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով` «Ալ Հիլալն» Օսիմհենին մինչև 2029թ. հուլիսի 1-ը ժամկետով պայմանագիր էր առաջարկել` տարեկան 35 միլիոն եվրո աշխատավարձով։ Ակումբը պատրաստ էր ևս 10 միլիոն պարգևավճար տալ նիգերիացուն։ Օսիմհենն իր որոշման մասին արդեն հայտնել է «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին։
Վիկտոր Օսիմհենը 2024/25 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Գալաթասարայում», 41 խաղում խփել է 37 գոլ, կատարել 8 ասիստ։


