Logo

ՉԼ. Սալահը չի ընդգրկվել «Լիվերպուլի» հայտացուցակում

21:19 / 08.12.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը չի ընդգրկվել Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրում կայանալիք խաղին մասնակցելու համար «Լիվերպուլի» հայտացուցակում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

33-ամյա ֆուտբոլիստը հարցազրույցներից մեկում դժգոհել էր ներկայիս կարգավիճակից: Սալահն Անգլիայի Պրեմիեր լիգայի 3 խաղ անընդմեջ մնացել է պահեստայինների նստարանին:

Ավելի վաղ Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ «Լիվերպուլում» ընթանում են ներքին քննարկումներ, Սալահի նկատմամբ կարող է պատժամիջոց կիրառվել: 

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ