«Լիվերպուլում» դիտարկում են պատժամիջոց կիրառել ակումբի վինգեր Մոհամեդ Սալահի նկատմամբ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մերսիսայդյան գրանդում դժգոհ են եգիպտոսցի ֆուտբոլիստի` The Athletic-ին վերջերս տված սկանդալային հարցազրույցից, որի ժամանակ նա բողոքել է իր ներկայիս կարգավիճակից։ 33-ամյա եզրայինն Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին երեք խաղերից երկուսում մնացել է պահեստայինների նստարանին։
Այժմ «Լիվերպուլում» ընթանում են ներքին քննարկումներ։ Վերջնական որոշում կկայացվի դեկտեմբերի 8-ի մարզումից հետո։
Սպասվում է, որ Սալահը դուրս կմնա «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրում կայանալիք հանդիպման համար նախատեսված հայտացուցակից։ Կողմերը կմրցեն դեկտեմբերի 9-ին։
«Ինտեր» - «Լիվերպուլ» հանդիպումը ժամը 23:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Կարդացեք նաև`
Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


