Logo

Բրունուն իսպանացի լրագրողին բացատրել է, թե ինչու էր Վիվիանի խախտումը համարժեք կարմիր քարտին

17:45 / 02.05.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆեռնանդեշը վստահ է, որ «Աթլետիկի» ֆուտբոլիստ Վիվիանն արդարացիորեն է ուղիղ կարմիր քարտ ստացել թիմերի միջև Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում (3-0), հաղորդում է El Chiringuito-ն:

Կարմիր քարտի վերաբերյալ լրագրողի հարցին պորտուգալացին արձագանքել է. «Դուք կարծում եք՝ դա 11-մետրանոց չէ՞ր»:

«Ես կարծում եմ՝ դա կարող էր 11-մետրանոց լինել, բայց կարմիր քարտ չէր»,- պատասխանել է լրագրողը:

«Ինչո՞ւ կարմիր քարտ չէր, Դուք կանոնները գիտե՞ք»,- հակադարձել է Ֆեռնանդեշը: Լրագրողը պատասխանել է, որ գիտի կանոնները: Դրանից հետո Բրունու Ֆեռնանդեշը բացատրել է, թե ինչու է «Աթլետիկի» ֆուտբոլիստը պատժվել կարմիր քարտով.

«Եթե նա փորձեր ոտքով սահանկում անել, խախտման դեպքում կլիներ դեղին քարտ: Բայց եթե հրում է կամ այլ խախտում անում ձեռքերով, դա պիտի լինի կարմիր քարտ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ