Logo

ԵԼ. «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը» կիսաեզրափակիչի առաջին խաղերում վստահ հաղթանակներ տարան

00:59 / 02.05.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում կայացան կիսաեզրափակիչի դիմակայությունների առաջին խաղերը:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին»:

30-րդ րոպեին հաշիվը բացեց բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն, 5 րոպե անց վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ բասկյան ակումբի պաշտպան Դանիել Վիվիանը, 11-մետրանոց նշանակվեց, որն իրացրեց Բրունու Ֆեռնանդեշը, 45-րդ րոպեին էլ պորտուգալացի կիսապաշտպանը դուբլ գրանցեց:

Լոնդոնի «Տոտենհեմն» էլ տանը 3-1 հաշվով հաղթեց նորվեգական «Բուդյո-Գլիմտին»: Անգլիական թիմից գոլ խփեցին Բրենան Ջոնսոնը, Ջեյմս Մեդիսոնը և Դոմինիկ Սոլանկեն:

Դիմակայությունների պատասխան խաղերը կանցկացվեն մեկ շաբաթից:

Եվրոպա լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղեր

«Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)` 0-3 (տեսանյութ)

Կազեմիրո, 30, Բրունու Ֆեռնանդեշ, 37 (11մ), 45

Հեռացում` Դանիել Վիվիան, 35 («Աթլետիկ Բիլբաո»)

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)` 3-1 (տեսանյութ)

Բրենան Ջոնսոն, 1, Ջեյմս Մեդիսոն, 34, Դոմինիկ Սոլանկե, 61 (11մ) - Ուլրիկ Սալտնես, 83

Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ