Logo

Արտյոմ Ձյուբան՝ Ռուսաստանի հավաքականի գլխավոր ռմբարկու

22:18 / 19.03.2025Ֆուտբոլ
null

Տոլյատիի «Ակրոնի» հարձակվող Արտյոմ Ձյուբան ընկերական խաղում գրավել է Գրենադայի թիմի դարպասը ու դարձել Ռուսաստանի հավաքականի գլխավոր ռմբարկու։ 

36-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմում գոլերի քանակը հասցրել է 31-ի ու շրջանցել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և «Սևիլիայի» նախկին հարձակվող Ալեքսանդր Կերժակովին։

Ձյուբան հավաքականում անցկացրել է 57-րդ հանդիպումը, նա նաև կատարել է 15 ասիստ։

Հիշեցնենք, Ձյուբան օրեր առաջ խփել էր կարիերայի 234-րդ գոլն ու գերազանցել Կերժակովի ևս մեկ տպավորիչ ռեկորդ` դառնալով գլխավոր ռմբարկուն ռուսական ֆուտբոլի պատմության մեջ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ