Տոլյատիի «Ակրոնի» հարձակվող Արտյոմ Ձյուբան «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղում գրավել է մրցակցի դարպասն ու պատմական ռեկորդ սահմանել։
36-ամյա ֆուտբոլիստը խփել է կարիերայի 234-րդ գոլն ու դարձել ռուսական ֆուտբոլի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն։ Նա շրջանցել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի», «Սևիլիայի» և Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կերժակովին։
Ձյուբան 108 գոլ խփել է «Զենիթում», 38 գոլ` Մոսկվայի «Սպարտակում», 30 գոլ` Ռուսաստանի հավաքականում, 20 գոլ` «Ռոստովում», 14 գոլ` Տոմսկի «Տոմում», 12 գոլ` Մոսկվայի «Լոկոմոտիվում», 6 գոլ` Տուլայի «Արսենալում», 5 գոլ` «Ակրոնում», 1 գոլ` թուրքական «Ադանա Դեմիրսփորում»։
0-1 Dzyuba pic.twitter.com/9SlJcPhLLt
— RPL Sky (@RPLNews_eng) March 9, 2025