Logo

Անչելոտին կգլխավորի Բրազիլիայի հավաքականը

18:12 / 12.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալացի Կառլո Անչելոտին մրցաշրջանի ավարտին կհեռանա Մադրիդի «Ռեալից» և կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան:

65-ամյա մասնագետն աշխարհի 5-ակի չեմպիոնների ղեկին աշխատանքը կսկսի հունիսից, հավաքականը կգլխավորի մինչև աշխարհի 2026 թվականի առաջնությունը ներառյալ:

«Կառլո Անչելոտիին Բրազիլիայի հավաքականը գլխավորելու համար հրավիրելն ավելին է, քան պարզապես ռազմավարական քայլ։ Սա աշխարհին ուղղված հայտարարություն է։ Անչելոտին մեծագույն մարզիչն է պատմության մեջ, և այժմ նա գլխավորում է մոլորակի մեծագույն ազգային հավաքականը։ Միասին մենք նոր փառահեղ գլուխներ կգրենք բրազիլական ֆուտբոլի համար», - ասել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը։

Ավելի վաղ հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել է, որ իսպանացի Չաբի Ալոնսոն «Ռեալում» կփոխարինի Անչելոտիին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ