Մադրիդի «Ռեալն» ու իսպանացի մասնագետ Չաբի Ալոնսոն երեք տարվա պայմանագիր են համաձայնեցրել, հաղորդում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Արքայական ակումբն» այս շաբաթ հրաժեշտի արարողություն կկազմակերպի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի համար:
Իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Ռեալը» կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը, որը կկայանա հունիսի 15-ից հուլիսի 13-ն Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Մայիսի 9-ին Չաբի Ալոնսոն հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։
Ալոնսոն «Բայերը» գլխավորում է 2022 թվականից։ Նրա առաջնորդությամբ ակումբը նախորդ մրցաշրջանում դարձել է Բունդեսլիգայի հաղթող և նվաճել Գերմանիայի գավաթը։ Ալոնսոն ամենատիտղոսակիր մարզիչն է «Բայերի» պատմության մեջ:


