Logo

Ալեքսեյ Բալիբերդինը` «Ալաշկերտի» գլխավոր տնօրեն

21:33 / 23.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ալեքսեյ Բալիբերդինը նշանակվել է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նա ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ֆուտբոլում, մասնավորապես` ակումբներում, ակադեմիաներում։ Եվրոպայի տարբեր երկրներում և Ռուսաստանում Բալիբերդինը ներգրավվածություն է ունեցել ֆուտոլային տարբեր նախագծերում։

Ավելի վաղ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ էր նշանակվել Տիգրան Մկրտչյանը:

Օրեր առաջ հայտնել էինք, որ «Վիստայի» նախկին սեփականատեր Անտոն Զինգարևիչը Բագրատ Նավոյանի հետ պայմանագիր է ստորագրել` դառնալով Երևանի «Ալաշկերտի» համասեփականատեր: Նախորդ մրցաշրջանում Չարենցավանի «Վանում» սկսված նախագիծը կշարունակվի «Ալաշկերտում»։ Վահե Գևորգյանի գլխավորած մարզչական շտաբն ու մարզային ակումբի բոլոր ֆուտբոլիստները տեղափոխվել են «Ալաշկերտ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ