Logo

Ալեքսանդր Ուսիկ - Դանիել Դյուբուա մենամարտի մրցանակային ֆոնդը

14:07 / 19.07.2025Բռնցքամարտ
null

Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի և բրիտանացի Դանիել Դյուբուայի միջև ռևանշ մենամարտի մրցանակային ֆոնդը կկազմի 203 միլիոն դոլար, հաղորդում է The Standard-ը:

Մրցանակային ֆոնդի 65 տոկոսը բաժին կհասնի Ալեքսանդր Ուսիկին, 35 տոկոսը՝ Դյուբուային: Այսպիսով՝ Ուսիկը կստանա մոտավորապես 132 միլիոն դոլար, Դյուբուան՝ 71 միլիոն դոլար: Հաղթողը կնվաճի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը։

Ալեքսանդր Ուսիկի և Դանիել Դյուբուայի միջև առաջին մենամարտում, որը տեղի է ունեցել 2023 թվականի օգոստոսի 27-ին Վրոցլավում (Լեհաստան), ուկրաինացին նոկաուտով հաղթել է 9-րդ ռաունդում։

Ռևանշ մենամարտը կկայանա հուլիսի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 02:00-ին:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ