Լաս Վեգասում հուլիսի 19-ին տեղի է ունեցել պրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի Մենի Պակյաոյի և WBC կիսամիջին քաշային կարգի տիտղոսակիր, ամերիկացի Մարիո Բարիոսի կշռման պաշտոնական արարողությունը, հայտնում է The Ring-ը:
46-ամյա Պակյաոն կշռել է 66,6 կիլոգրամ, իսկ 30-ամյա Բարիոսը՝ 66,3 կիլոգրամ:
Ֆիլիպինցին իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1995 թվականին, առաջին անգամ աշխարհի չեմպիոն է դարձել 1998 թվականի դեկտեմբերին, ինչից հետո չեմպիոնական տիտղոսներ է նվաճել ևս 5 քաշային կարգերում: Պակյաոն իր կարիերայի ընթացքում անցկացրել է 72 մենամարտ, որոնցից 62-ում հաղթել է (39-ը՝ նոկաուտով), կրել 8 պարտություն, գրանցել 2 ոչ-ոքի: Մարիո Բարիոսն ունի 29 հաղթանակ, 2 պարտություն և 1 ոչ-ոքի։
Բռնցքամարտիկների տիտղոսային մենամարտը կկայանա հուլիսի 20-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 07:00-ին:
Let’s get ready to rumble! 👊🏽 #PacquiaoBarrios | July 19 | PBC PPV on @PrimeVideo pic.twitter.com/DKXR5ODfoG
— Manny Pacquiao (@MannyPacquiao) July 19, 2025


