Logo

Ալեքսանդր Գրիգորյան. «Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար»

21:38 / 26.06.2025Ֆուտբոլ
null

Հայ մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին:

«Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին՝ կրկին հայկական թեմա։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար:

Էդուարդը կարող է հույս կապել թոփ առաջարկների հետ։ Մենք պետք է սկսենք դրանցից»,- ասել է Գրիգորյանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Բրենթֆորդը», Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն, Ամստերդամի «Այաքսը» և Բերգամոյի «Ատալանտան»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ