«Ալաշկերտը» 24 ֆուտբոլիստի հետ դադարեցրել է համագործակցությունը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբից հեռացել են Վալերիո Վիմերկատին, Գոռ Մանուկյանը, Արմեն Մանուչարյանը, Արմեն Ղազարյանը, Անան Մենսահը, Հայկ Մուսախանյանը, Ռոբերտ Նավոյանը, Եվգենի Գուլեցկին, Արսեն Գալուստյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Միշել Այվազյանը, Արման Խաչատրյանը, Մարիո Ջեյսոն-Կիկոնդան, Հաջի Կատոն, Ռումյան Հովսեփյանը, Պավել Կիրիենկոն, Պետրոս Ավետիսյանը, Գևորգ Տարախչյանը, Ռոբերտ Փոթինյանը, Խրիստոս Կունտորիոտիսը, Նարեկ Մանուկյանը, Սարգիս Մեթոյանը, Արմեն Հովհաննիսյանը և Ալեքսանդր Գլիշիչը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական «Վիստայի» նախկին սեփականատեր Անտոն Զինգարևիչը Բագրատ Նավոյանի հետ պայմանագիր է ստորագրել` դառնալով «Ալաշկերտի» համասեփականատեր: Նախորդ մրցաշրջանում Չարենցավանի «Վանում» սկսված նախագիծը կշարունակվի «Ալաշկերտում»։ Վահե Գևորգյանի գլխավորած մարզչական շտաբն ու մարզային ակումբի բոլոր ֆուտբոլիստները տեղափոխվել են «Ալաշկերտ»:


