Logo

«Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը հեռացվել է եվրագավաթներից

18:06 / 24.07.2024Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ն ուկրաինական «Դնիպրո-1» ակումբին հեռացրել է եվրագավաթներից ֆինանսական խնդիրների պատճառով, հաղորդում է Football.ua-ն:

Ֆուտբոլային գերատեսչության բողոքարկման կոմիտեն տեխնիկական պարտություն է գրանցել «Դնիպրո-1»-ին հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի երկու խաղերում: 

Ավելի վաղ «Դնիպրո-1»-ը հեռացվել էր նաև Ուկրաինայի առաջնությունից: 

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում մոլդովական «Զիմբրուի» արգելքը հաղթահարելու դեպքում մրցելու էր հենց «Դնիպրո-1» - «Պուշկաշ ակադեմիա» զույգի հաղթողի հետ: Հունգարական թիմն ավտոմատ դուրս է եկել երրորդ փուլ: 

ԿԼ. Հայկական ակումբների հաջորդ հավանական մրցանակիցները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ