Logo

ԱԱԱ. «Չելսին» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Բենֆիկային» և քառորդ եզրափակիչում է

04:39 / 29.06.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում է:

Իտալացի Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչում լրացուցիչ ժամանակը ներառյալ 4-1 հաշվով հաղթեց Լիսաբոնի «Բենֆիկային»:

64-րդ րոպեին հեռվից տուգանային հարվածով հաշիվը բացեց «Չելսիի» ավագ, Անգլիայի հավաքականի պաշտպան Ռիս Ջեյմսը: Հանդիպումն 86-րդ րոպեին ընդհատվեց՝ Շառլոթում ամպրոպի ու կայծակի վտանգով պայմանավորված: Երկարատև ընդմիջումից հետո թիմերը վերադարձան խաղադաշտ: Հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը հավասարեցրեց և խաղը լրացուցիչ ժամանակ տեղափոխեց «Բենֆիկայի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան:

Լրացուցիչ ժամանակի սկզբում պորտուգալական ակումբը մնաց 10 ֆուտբոլիստով. հեռացվեց Ջանլուկա Պրեստիանին: Դրանից հետո «Չելսին» 3 գոլ խփեց և դուրս եկավ հաջորդ փուլ:

Անգլիական գրանդը քառորդ եզրափակիչում կմրցի «Պալմեյրասի» դեմ, որն ավելի վաղ բրազիլական դիմակայությունում 1-0 հաշվով հաղթել էր «Բոտաֆոգոյին»:

Աշխարհի ակումբային առաջնություն, 1/8 եզրափակիչ

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Չելսի» (Անգլիա)` 1-1 (լրացուցիչ ժամանակ՝ 0-3)

Անխել Դի Մարիա, 90+5, 11-մետրանոց - Ռիս Ջեյմս, 64, Քրիստոֆեր Նկունկու, 108, Պեդրու Նետու, 114, Կիրնան Դյուզբերի-Հոլ, 117

Հեռացում՝ Ջանլուկա Պրեստիանի («Բենֆիկա»), 91

Աշխարհի ակումբային առաջնության հանդիպումները, սկսած փլեյ-օֆֆից, հեռարձակվում են Fast Sports հեռուստաալիքների ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ