Logo

«Չելսին» մարզվում է հանդերձարանում, BBC-ում զվարճանում են. մարդիկ սպասում են հիմնական ժամանակի վերջին 4 րոպեին

03:35 / 29.06.2025Ֆուտբոլ
null

Մոտավորապես 2 ժամ է՝ աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչի «Բենֆիկա» - «Չելսի» հանդիպումը դադարեցված է՝ պայմանավորված Շառլոթում ամպրոպի ու կայծակի վտանգով:

Ռիս Ջեյմսի՝ տուգանայինից խփած տպավորիչ գոլի շնորհիվ լոնդոնյան ակումբը 86-րդ րոպեի դրությամբ հաղթում է 1-0 հաշվով: Խաղը դադարեցվել է հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ: Մրցավար Սլավկո Վինչիչը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով խաղացողներին ուղարկել է հանդերձարան:

«Չելսին» լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ թիմի ֆուտբոլիստները մարզվում են հենց հանդերձարանում, որպեսզի մկանները տաք պահեն:

BBC-ում էլ այս ընթացքում զվարճանում են: Խաղից ուղիղ տեքստային ռեպորտաժ վարողը մի քանի զվարճալի գրառում է կատարել, որոնք ներկայացնում ենք ստորև.

«Հիմա արդեն վաղն է...»
«Եթե սա մի քիչ էլ շարունակվի, «Չելսին» կարող է այս խաղի ավարտից անմիջապես հետո անցկացնել քառորդ եզրափակիչի հանդիպումը...»
«Սա ինձ հիշեցնում է տրանսֆերային պատուհանի վերջին օրվա տեքստային հեռարձակումը, երբ ստիպված էինք նստել այստեղ ամբողջ գիշեր ու սպասել, որ «Ֆուլհեմը» հաստատի Ալեքս Իվոբիի տրանսֆերը կամ նման մի բան...»
«Արդեն մեկուկես ժամ է՝ «Բենֆիկան» Ժուան Վելոզուին խաղադաշտ է դուրս բերել, բայց նա մինչև հիմա գնդակին չի հպվել...»

Ֆուտբոլիստներն այժմ վերադարձել են խաղադաշտ և պատրաստվում են խաղը շարունակելուն:

Աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆի բոլոր հանդիպումները հեռարձակվում են Fast Sports հեռուստաալիքների ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ