Logo

Հունգարիա - Հայաստան. Առաջին կեսից հետո

20:52 / 11.10.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հերթական տուրում Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» մրցում է Հունգարիայի թիմի դեմ: Առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել. լուսատախտակին 0-0 է:

Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը 4 հարված կատարեց, մեկը` դիպուկ: Միակ դիպուկ հարվածը կատարեց արգենտինական «Բելգրանոյի» հարձակվող Լուկաս Սելարայանը, մրցակցի դարպասապահն առանց խնդիրների հեռացրեց գնդակը:

Հունգարացիները 5 հարված կատարեցին, 2-ը` դիպուկ: Առաջին խաղակեսում ամենավտանգավոր պահն ունեցավ տանտերերի ավագ, անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը, որը մոտ 5-6 մետրից չգրավեց Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը` շեղ հարվածելով:

Առաջին խաղակեսի 75 տոկոս ժամանակահատվածում գնդակին տիրում էր Հունգարիայի հավաքականը, սակայն վտանգավոր գրոհները քիչ էին, Հայաստանի ազգային թիմը հիմնականում վստահ էր պաշտպանվում:

Հունգարիա - Հայաստան հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է:

Հայաստանի հավաքականն այս խաղից երեք օր անց էլ կհյուրընկալվի Իռլանդիայի ազգային թիմին, որին նախորդ ամիս Երևանում հաղթել էր 2-1 հաշվով:

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում երկու տուրից հետո Պորտուգալիան 6 միավորով առաջատարն է, Հայաստանը՝ երեք միավորով երկրորդը, Հունգարիան և Իռլանդիան մեկական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ