Կայացան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահական ընտրությունները: Ձայների հսկայական առավելությամբ քվերակության հաղթող դարձավ Հովհաննես Հովսեփյանը: Նրա օգտին քվեարկել է 67 մարդ:
Երկրորդ տեղը գրավել է Իսրայել Հակոբկոխյանը (10), ևս 15 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Ընդհանուր առմամբ քվեարկելու իրավունք ունեցող 95 անդամից քվեարկությանը մասնակցել է 92-ը:
Իլյա Վարովը և Էդգար Կարապետյանը քվեարկությունից առաջ հանել էին իրենց թեկնածությունը:
Այսպիսով, Հովհանես Հովսեփյանը դարձավ ՀՖԲ-ի նախագահ:

