Logo

«Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ». Հ. Թումանյան

15:53 / 19.02.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Փետրվարիի 19-ին հայ հասարակությունը տոնում է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձը:

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռու Դսեղ գյուղում։ Նա համարվում է հայ գրականության ամենասիրված ու ամենակարդացվող հեղինակներից մեկը։ Նրա ստեղծագործությունները՝ հեքիաթները, բանաստեղծությունները, բալլադներն ու պատմվածքները, սերունդներ են դաստիարակել՝ փոխանցելով բարության, արդարության, մարդասիրության և հայրենասիրության գաղափարներ։ «Անուշ», «Գիքոր», «Քաջ Նազար», «Թմկաբերդի առումը» և բազմաթիվ այլ գործեր դարձել են հայ մշակույթի անբաժան մասը։

Թումանյանը օգնել է հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության օրերին՝ կազմակերպելով գաղթականների և որբերի օգնությունը, նյութական աջակցություն է ցուցաբերել և զբաղվել փրկվածների խնամքով, եղել է Վերնատուն գրական խմբակի հիմնադիրներից, որտեղ հավաքվում էին հայ հայտնի մտավորականներ և զարգացնում հայ մշակույթը: Աջակցել է դպրոցների, գրադարանների ու կրթության տարածմանը, մասնակցել է հասարակական ու ազգային խնդիրների լուծմանը և իր գործունեությամբ նպաստել է հայ ժողովրդի միասնության, կրթության ու մշակույթի պահպանմանը։

Ի պատիվ մեծն գրողի՝ փետրվարի 19-ը նշվում է որպես գիրք նվիրելու օր՝ ընդգծելու ընթերցանության կարևորությունը և գրքի նկատմամբ սերն ու հարգանքը։

 

fastnews-ads-banner