Logo

Վառվեցին Երևանի գլխավոր տոնածառի լույսերը

12:46 / 15.12.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Վառվեցին Երևանի գլխավոր տոնածառի լույսերը։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ տոնական մեծ միջոցառում՝ ուղեկցված համերգային ծրագրով և դրոն շոուով։ Միջոցառումը մեկնարկեց երաժշտական ելույթներով, որոնց ընթացքում բեմում հանդես եկան հայտնի հայ արտիստներ, կատարեցին սիրված ու տոնական երգեր՝ ստեղծելով ջերմ ու ուրախ մթնոլորտ։

Երեկոյի ամենասպասված պահերից մեկը դարձավ դրոն շոուն․ հարյուրավոր լուսավորվող դրոններ երկնքում ձևավորեցին ամանորյա պատկերներ, խորհրդանիշներ ու շնորհավորական գրություններ՝ հիացնելով հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին։ 

fastnews-ads-banner