Logo

Տաթևի Մեծ անապատում պեղումների ժամանակ վիմագիր արձանագրություն է հայտնաբերվել

13:12 / 24.08.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Տաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբ։

 Արշավախումբը Տաթևի Մեծ անապատում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերել է բավականին հետաքրքիր և արժեքավոր բարավոր.

​«Տեղում իրականացված աշխատանքների արդյունքում, քարը շրջելուց հետո, պարզվել է, որ այն արձանագիր է։ Մինչ օրս անհայտ և չհրատարակված այս վիմագիրը նոր լույս է սփռում անապատի խցերի կառուցման պատմության վրա։ Արձանագրությունը ներկայումս գտնվում է ուսումնասիրման փուլում։ Նախնական տվյալներով՝ այն պարունակում է անձնանուն, ում հիշատակին կառուցվել է խուցը, կամ ով ապրել է այնտեղ»,-տեղեկացրին «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Նշենք, որ պեղումներն իրականացվում են Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ։ Աշխատանքների ընթացքում բացվել են նաև  համալիրի տարբեր հատվածներ, այդ թվում՝ բնակելի խցեր, տնտեսական նշանակության կառույցներ, մուտքեր և այլն։

Նույն պեղումների արդյունքում հողաշերտի տակից բացվել է նաև Տաթևի Մեծ անապատի միջնադարյան աղբյուրը։ Վերջինս բավականին հետաքրքիր կառույց է՝ թե՛ իր ինժեներական, թե՛ գեղարվեստական լուծումներով։ Աղբյուրն ամբողջությամբ բացվել է, և այժմ այն հասանելի ու տեսանելի է Տաթևի Մեծ անապատի այցելուների համար։

 

 

fastnews-ads-banner