Logo

«Ռեալը» դուրս եկավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ, որտեղ կմրցի «Բարսելոնայի» դեմ

00:56 / 10.01.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» դարձավ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ մասնակիցը:

Իսպանիայի չեմպիոնը Սաուդյան Արաբիայում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչում 3-0 հաշվով հաղթեց «Մալյորկային»: Հաշիվը բացեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, իսկ ավելացված ժամանակում նախ` սեփական դարպասը գրավեց «Մալյորկայի» պաշտպան Մարտին Վալյենտը, այնուհետև՝ բրազիլացի վինգեր Ռոդրիգոն դրեց խաղի վերջակետը:

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հունվարի 12-ին Սուպերգավաթը կվիճարկի Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Իսպանիայի Սուպերգավաթ, կիսաեզրափակիչ

«Ռեալ» - «Մալյորկա»` 3-0 

Ջուդ Բելինգեմ, 63, Մարտին Վալյենտ, 90+2 (ինքնագոլ), Ռոդրիգո, 90+5

fastnews-ads-banner