Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրից նախանշանակված խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին»։
«Արքայական ակումբից» երկու գոլ ու մեկ ասիստ գրանցեց Կիլիան Մբապեն։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկավ նաև Էդուարդո Կամավինգան։
«Լոս Բլանկոսը» նախորդ երեք խաղերում ոչ-ոքի էր գրանցել։ Մադրիդյան գրանդը 36 միավորով երկրորդ տեղում է։ Առաջնության առաջատար «Բարսելոնան» 37 միավոր ունի, «Աթլետիկը» 8-րդն է և հավաքել է 20 միավոր։
Իսպանիայի Լա լիգա, 19-րդ տուր
«Աթլետիկ Բիլբաո» - «Ռեալ Մադրիդ»` 0-3
Կիլիան Մբապե, 7, 59, Էդուարդո Կամավինգա, 42
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


