Logo

«Մանչեսթեր Սիթիի» չորրորդ անընդմեջ հաղթանակը, այլ արդյունքներ

19:55 / 14.12.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում Էռլինգ Հոլանդի դուբլի և Ֆիլ Ֆոդենի գոլերի շնորհիվ 3-0 հաշվով հաղթեց «Քրիստալ Փելասին»։

«Տոտենհեմը» մրցակցի դաշտում 0-3 հաշվով պարտվեց «Նոթինգհեմ Ֆորեսթին», «Ասթոն Վիլան» գոլառատ պայքարում հաղթեց «Վեսթ Հեմին»` 3-2։

«Սանդեռլենդը» նորից անակնկալ մատուցեց` 1-0 հաշվով հաղթելով «Նյուքասլին»։

«Սիթին» Պրեմիեր լիգայում չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ու 34 միավորով երկրորդ տեղում է, «Ասթոն Վիլան» 33 միավորով երրորդն է, «Քրիստալ Փելասը»` 26 միավորով 5-րդն է, «Սանդեռլենդը»` նույնքան միավորով 7-րդը, «Տոտենհեմը»` 22 միավորով 11-րդը, «Նյուքասլը»` 22 միավորով 12-րդը, «Ֆորեսթը»` 18 միավորով 16-րդը, «Վեսթ Հեմը»` 13 միավորով 18-րդը։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր

«Քրիստալ Փելաս» - «Մանչեսթեր Սիթի»` 0-2

Էռլինգ Հոլանդ, 41, 88 (11մ), Ֆիլ Ֆոդեն, 69

«Վեսթ Հեմ» - «Ասթոն Վիլա»` 2-3

Մատեուշ Ֆեռնանդեշ, 1, Ջարեդ Բոուեն, 24 - Կոստանտինոս Մավրոպանոս, 9 (ինքնագոլ), Մորգան Ռոջերս, 50, 79

«Նոթինգհեմ Ֆորեսթ» - «Տոտենհեմ»` 3-0

Կալում Հոդսոն-Օդոյ, 28, 50, Իբրահիմ Սանգարե, 79

«Սանդեռլենդ» - «Նյուքասլ»` 1-0

Նիկ Վոլթեմադե, 46 (ինքնագոլ)

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner