Logo

«Մանչեսթեր Սիթին» 5 գոլ խփեց Լոնդոնում` հաղթելով գերգոլառատ խաղում

01:28 / 03.12.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում գերգոլառատ պայքարում 5-4 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»։

Տանտերերը 1-5-ից հաշիվը կրճատեցին մինչև նվազագույնի, բայց պարտությունից խուսափել չհաջողվեց։

Մանկունիական գրանդը 28 միավորով երկրորդն է, «Ֆուլհեմը»` 17 միավորով 15-րդը։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Մանչեսթեր Սիթի»` 4-5

Էմիլ Սմիթ-Ռոու, 45+2, Ալեքս Իվոբի, 57, Սամու Չուկվուեզե, 72, 78 - Էռլինգ Հոլանդ, 17, Տիջանի Ռեյնդերս, 37, Ֆիլ Ֆոդեն, 44, 48, Սանդեր Բերգ, 54 (ինքնագոլ)

«Բորնմութ» - «Էվերթոն»` 0-1

Ջեք Գրիլիշ, 78

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner