Logo

Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի դերասան Ռոբերտ Դյուվալը

17:50 / 17.02.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

95 տարեկանում մահացել է օսկարակիր դերասան Ռոբերտ Դյուվալը, որը հայտնի է «Կնքահայրը», «Ապոկալիպսիսը հիմա» և տասնյակ այլ ֆիլմերում մարմնավորած կերպարների համար:

Դերասանի մահվան լուրը հայտնել է նրա կինը՝ Լուսիանա Դյուվալը: Ըստ նրա՝ դերասանը մահացել է կիրակի օրը՝ Վիրջինիայի իր տանը։

Իր կարիերայի ընթացքում Դյուվալը նկարահանվել է «Կնքահայրը», «Ապոկալիպսիսը հիմա», «Սկսնակ առյուծներ», «Շնորհակալություն ծխելու համար» և այլ ֆիլմերում:

Նա 1984 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Նուրբ ողորմություն» ֆիլմում գլխավոր դերի համար: Առաջադրվել է վեց «Օսկար» մրցանակի՝ երկրորդական դերերի համար, այդ թվում՝ «Դատավորը» ֆիլմի համար: Նրա ֆիլմագրությունը ներառում է ավելի քան 100 դեր:

Խաղացել է Բրոդվեյում, արժանացել է նաև մի քանի BAFTA, Emmy և Golden Globe մրցանակների:

fastnews-ads-banner