Logo

Լևոն Արոնյանը` Freestyle Chess Grand Slam Final խոշոր մրցաշարի հաղթող

21:21 / 11.12.2025Շախմատ
null

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը դարձել է Freestyle Chess Grand Slam Final խոշոր մրցաշարի հաղթող։

Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի եզրափակիչում 43-ամյա շախմատիստը 1,5-0,5 հաշվով հաղթել է աշխարհի 16-րդ չեմպիոն, ամենաբարձր վարկանիշն ունեցող Մագնուս Կառլսենին (Նորվեգիա)։

Քառորդ եզրափակիչում հայ շախմատիստը պայքարից դուրս է թողել Հանս Նիմանին (Գերմանիա), իսկ կիսաեզրափակիչում` Վինսենթ Կեյմերին (Գերմանիա)։

Արոնյանը, տիտղոսից բացի, ստացել է նաև 200 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար։

Արոնյանը հաղթանակից հետո սոցցանցերում հրապարակում է արել.

«Անչափ ուրախ եմ և հպարտ Հարավային Աֆրիկայում Freestyle Chess Grand Slam Final մրցաշարի հաղթող դառնալու համար։ Ամբողջ տարին հիասքանչ էր։ Ընտանիքս ու երկրպագուները շատ են աջակցել ինձ։ Շնորհակալ եմ բոլորին ինձ հավատալու համար»։

fastnews-ads-banner