Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչ, ամերիկաբնակ Անի Թովմասյան-ը անդրադարձել է «Խազեր 2026» մրցանակաբաշխության կարմիր գորգի արարողության մասնակիցներին՝ հանդես գալով բաց ու քննադատական գրառմամբ։
Թովմասյանը չի թաքցրել իր տպավորությունները՝ մրցանակաբաշխության լուսանկարները դիտելիս.
«Նախ զարմացած եմ՝ մեր տղա արտիստները շատ ավելի ճաշակով են հագնվում։ Բայց տղերք ջան, երբ կոլոտ ես, էտ օվերսայզ պիջակները մեզ ավելի են կարճացնում: Հասկանում եմ, թրենդային են բայց լայն ռետրո շալվարի հետ, պլյուս օվերսայզ պիջակ its too much՝ քառակուսի տեսքա տալիս…»,- գրել է երգչուհին ֆեյսբուքյան իր էջում:

Գունային ընտրության հարցում ևս նա հստակ դիրքորոշում է հայտնել.
«80 % սև հագուստ էր։ Ես էլ եմ սիրում սև, բայց մրցանակաբաշխությանը կարելի է ռիսկի գնալ՝ նամանավանդ երբ ետնամասը էլի սև էր»։
Կանանց կերպարների վերաբերյալ նրա քննադատությունն ավելի կտրուկ էր.
«Ախխխխ աղջիկները… Միակ գույնը Լուսինեն Թովմասյան ու Նազենին: Դե իրենք ինչ էլ հագնեն սազում է։ Բայց մեզ` կոլոտներիս, լայն հագուստը մխումա գետնին։ Էտ փոռփոռիկները, ճոխ ուսերով մեզ սարքումա՝ փոքրիկ տմբուշկա, մի՛ արեք»:
Անին խորհուրդ է տվել չկրկնօրինակել հոլիվուդյան արտիստներին, քանի որ նրանք ավելի բարձրահասակ են և այլ կառուցվածք ունեն:
Վերջում շնորհավորել է իր ընկերոջը՝ Կամո Թովմասյանին, միջոցառումը լուսաբանելու համար:



