Logo

«Ինտերը» վստահ հաղթանակով վերադարձավ առաջին տեղ

01:43 / 05.01.2026Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրում «Ինտերը» տնային խաղում 3-1 հաշվով հաղթեց «Բոլոնիային»։

«Ներաձուրիից» մեկական գոլ խփեցին Պյոտր Զելինսկին, Լաուտարո Մարտինեսն ու Մարկուս Թյուրամը։

Միլանյան գրանդից 67-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

«Ինտերը» 39 միավորով վերադարձավ առաջին տեղ, «Բոլոնիան» 26 միավորով 7-րդն է։

Իտալիայի Ա Սերիա, 18-րդ տուր

«Ինտեր» - «Բոլոնիա»` 3-1

Պյոտր Զելինսկի, 39, Լաուտարո Մարտինես, 48, Մարկուս Թյուրամ, 74 - Սանտիագո Կաստրո, 83

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid

fastnews-ads-banner