Իտալիայի Ա Սերիայի 15-րդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Ջենոային»։
«Ներաձուրիի» հաղթական գոլերը խփեցին Յան Բիսեկն ու Լաուտարո Մարտինեսը։
Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման մտնելով 75-րդ րոպեին։
«Ինտերը» 33 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Ջենոան» 14 միավոր ունի և 16-րդ տեղում է։
Իտալիայի Ա Սերիա, 15-րդ տուր
«Ջենոա» - «Ինտեր»` 1-2
Վիտինյա, 68 - Յան Բիսեկ, 6, Լաուտարո Մարտինես, 38
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


