ՀԹԳՄ-ն հայտնել է, որ հայտնի են «Արտավազդ 2026» թատերական մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած աշխատանքներն ու մասնակիցների անունները:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված են Մ. Մկրտչյանի անվան թատրոնից Տաթևիկ Մելքոնյանը («Ֆիլումենա Մարտուրանո», Ֆիլումենա) և Տաթև Հովակիմյանը («Եթե դու մեռնեիր», Աննա), Համազգային թատրոնից Գրետա Մեջլումյանն («Ջին խաղը», Ֆոնսիա Դորսի) ու Ալլա Սահակյանը («Պենելոպե, օ՜, Պենելոպե», Նուրիցա):
«Լավագույն դերասան» անվանակարգում են պայքարում Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տղամարդիկ՝ Դավիթ Հակոբյանը («Ջին խաղը», Մարտին Վելլերի), նախորդ տարվա հաղթող Վարշամ Գևորգյանը («Սուրբ Անտոնիոսի հրաշքը», Անտոնիոս) և Նարեկ Բաղդասարյանը («Պենելոպե, օ՜, Պենելոպե», Անթեյ) և Տիգրան Գաբոյանը՝ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնից, «Ֆիլումենա Մարտուրանո» ներկայացման մեջ Դոմենիկո Սորիանոյին մարմնավորելու համար:
Մյուս անվանակարգերի թեկնածուներին կարող եք ծանոթանալ այստեղ:


