Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 5-1 հաշվով հաղթեց «Բետիսին»։
«Արքայական ակումբից» կատարյալ հեթ-տրիկ գրանցեց Գոնսալո Գարսիան` մրցակցի դարպասը գրավելով աջ և ձախ ոտքի, ինչպես նաև գլխի հարվածով։
«Ռեալը» 45 միավորով երկրորդ տեղում է, «Բետիսը»` 28 միավորով 6-րդ։
Իսպանիայի Լա լիգա, 18-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Բետիս»` 5-1
Գոնսալո Գարսիա, 20, 50, 82, Ռաուլ Ասենսիո, 56, Ֆրան Գարսիա, 90+3 - Կուչո, 66
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


