Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտվող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի 6-րդ չեմպիոնը:
Մեծահասակների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը (110 կգ) երրորդ տարին անընդմեջ ոսկե մեդալ նվաճեց մինչև 23 տարեկանների պայքարում` երկամարտի 397 կգ (182+215) արդյունքով: Կարապետյանը պոկում վարժությունում նվաճեց ոսկե մեդալ, հրումում` արծաթե: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց նաև Պետրոս Պետրոսյանը, որը պոկում վարժությունում 0 ստանալուց հետո հրումում 221 կգ արդյունքով դարձավ ոսկե մեդալակիր:
Մնացական Աբրահամյանը (94 կգ) Մ23 մրցաշարում երկամարտի 361 կգ (160+201) արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Պոկումում Աբրահամյանը բրոնզե մեդալ նվաճեց, հրումում` ոսկե:
Մերի Թումասյանը (+86 կգ) Մ23 մրցաշարում երկամարտի 218 կգ (98+120) արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը:
Կարդացեք նաև`
- Լիանա Գյուրջյանը` Մ23 ԵԱ-ի եռակի չեմպիոն
- Երիտասարդական ԵԱ. Միշա Մելքոնյանի արդյունքը
- Երիտասարդական ԵԱ. Ալինա Սուքիասյանի արդյունքը
- Էմմա Պողոսյանը` երիտասարդների Եվրոպայի չեմպիոն
- Երիտասարդական ԵԱ. Աննա Ամրոյանը` բրոնզե մեդալակիր
- Մերի Միսակյանը` երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
- Երիտասարդական ԵԱ. Վալերիկ Մովսիսյանի և Գրիգոր Ղազարյանի արդյունքները
- Ալեքսանդրա Գրիգորյանը` երիտասարդների Եվրոպայի չեմպիոն
- Գառնիկ Չոլակյանը` Մ23 ԵԱ-ի կրկնակի չեմպիոն
- Երիտասարդական ԵԱ. Տիգրան Կարապետյանը` չեմպիոն, Նարեկ Գրիգորյանը` փոխչեմպիոն
- Մ23 ԵԱ. Գոռ Սահակյանը` բրոնզե մեդալակիր
- Երիտասարդական ԵԱ. Նարեկ Մկրտչյանը` փոխչեմպիոն


