Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան և զբաղեցնում է 100-րդ տեղը։
Այս ամիս հայ ֆուտբոլիստներն անցկացրել էին երկու հանդիպում՝ Ազգերի լիգայում պարտվելով Ֆարերյան կղզիներին (0-1) ու հաղթելով Լատվիային (2-1)։
Լավագույն հնգյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիան։ Թոփ-5-ում են նաև Անգլիան ու Բրազիլիան։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ խաղերը կանցկացնի Ազգերի լիգայում։ B դիվիզիոնի ուղեգրի համար պայքարում մրցակիցը կլինի Վրաստանի հավաքականը, որը 68-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Առաջին հանդիպումը կկայանա 2025 թվականի մարտի 20-ին Երևանում, իսկ պատասխան խաղը՝ մարտի 23-ին Վրաստանում։
🇩🇪 re-enter the top 10!
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 28, 2024
🇵🇹 & 🇳🇱 jump up one spot!
The latest #FIFARankings are now out! 📊