Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը» դուրս եկան ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչ, որը տեղի կունենա մայիսի 21-ին Բիլբաոյի «Սան Մամես» ստադիոնում:
«Մանչեսթեր Յունայթեդը» կիսաեզրափակիչի դիմակայության պատասխան խաղում տանը 4-1 հաշվով կամային հաղթանակի հասավ Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ: Առաջին խաղում անգլիական թիմը հաղթել էր 3-0 հաշվով: Պատասխան խաաղում Ռուբեն Ամորիմի թիմից դուբլ գրանցեց անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը, մեկական գոլ էլ խփեցին կիսապաշտպան Կազեմիրոն և հարձակվող Ռասմուս Հոյլունը:
Լոնդոնի «Տոտենհեմն» էլ հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց նորվեգական «Բուդյո-Գլիմտին», որին առաջին խաղում տանը 3-1 էր հաղթել:
Պատասխան խաղում գոլ խփեցին Դոմինիկ Սոլանկեն և Պեդրո Պորոն:
Եվրոպա լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղեր
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա)` 4-1 (առաջին խաղը` 3-0) (տեսանյութ)
Մեյսոն Մաունթ, 72, 90+1, Կազեմիրո, 79, Ռասմուս Հոյլուն, 85 - Միկել Յորեգիսար, 31
«Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)` 0-2 (առաջին խաղը` 3-1) (տեսանյութ)
Դոմինիկ Սոլանկե, 63, Պեդրո Պորո, 69
Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։