Logo

ԵԼ. «Աթլետիկը», «Այնտրախտը», «Լացիոն» և «Բուդյո-Գլիմտը» դուրս եկան քառորդ եզրափակիչ

23:40 / 13.03.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում կայացան 1/8 եզրափակիչի չորս դիմակայությունների պատասխան խաղերը:

Բիլբաոյի «Աթլետիկն» առաջին խաղում Իտալիայում 1-2 հաշվով պարտվելուց հետո պատասխան մրցավեճում տանը 3-1 հաշվով հաղթեց «Ռոմային»:

Բասկյան թիմից դուբլ գրանցեց Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկո Ուիլյամսը: «Ռոման» 11-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. «վերջին հույսի» խախտման համար կարմիր քարտ էր ստացել գերմանացի պաշտպան Մաթս Հյումելսը:

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» տանը 4-1 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին»: Առաջին խաղում ևս հաղթել էր գերմանական ակումբը` 2-1:

Քառորդ եզրափակիչ դուրս եկան նաև իտալական «Լացիոն» և նորվեգական «Բուդյո-Գլիմտը»:

Եվրոպա լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)` 3-1 (առաջին խաղը` 1-2) (տեսանյութ)

Նիկո Ուիլյամս, 45+3, 82, Յուրի Բերչիչե, 68 - Լեանդրո Պարեդես, 90+3 (11մ)

Հեռացում` Մաթս Հյումելս, 11 («Ռոմա»)

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Այաքս» (Նիդերլանդներ)` 4-1 (առաջին խաղը` 2-1) (տեսանյութ)

«Լացիո» (Իտալիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)` 1-1 (առաջին խաղը` 2-1) (տեսանյութ)

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)` 2-1 (առաջին խաղը` 0-3) (տեսանյութ)

Կեսգիշերին կմեկնարկի ևս 4 հանդիպում՝ «Ռեյնջերս» - «Ֆեներբահչե», «Լիոն» - «Ստյաուա», «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ Սոսյեդադ», «Տոտենհեմ» - «ԱԶ Ալկմար»: Բոլոր հանդիպումները հասանելի կլինեն Fast TV հավելվածում:

fastnews-ads-banner