36-ամյա դերասանն առաջին անգամ անկեղծորեն խոսել է թե իչպես է փոխվել իր կյանքը հայր դառնալուց հետո։
Դերասանը 14 տարի ապրում է ամերիկացի դերասանուհի Էրին Դարկի հետ։ Զույգն իրենց առաջնեկին ունեցել է 2023 թվականի ապրիլին։ Ծնողները փորձում են որդուն հեռու պահել հանրության աչքից։
Ռեդքլիֆն առաջին անգամ անկեղծացել է որդու նկատմամբ իր զգացմունքների մասին.
«Վերջին տարիներին հայտնաբերել եմ, որ չափազանց սենտիմենտալ եմ դարձել, զգացմունքային, բայց լավ իմաստով: Հիմա հաճախ եմ արտասվում, քանի որ տեսնում եմ որդուս անկեղծորեն երջանիկ և հուզվում: Առաջին անգամ եմ տեսնում, որ մեկի ծիծաղն արցունքներ առաջացնի ինձ մոտ»,-նշել է նա:

Հարրի Փոթերի աստղը բացահայտել է իր 41-ամյա ընկերուհու հետ երջանիկ, երկարատև հարաբերությունների գաղտնիքը.
«Մենք լավ զրույցներ ենք վարում և չենք ամաչում դրանից։ Էրինը միշտ շատ լավ է կարողացել ինձ ստիպել խոսել իմ զգացմունքների մասին ավելին, քան ես բնականաբար հակված եմ ասել՝ որպես ճնշված անգլիացի», - անկեղծացել է դերասանը:
Դանիելն ու Էրինը հանդիպել են 2013 թվականին «Սպանիր քո սիրելիներին» կենսագրական դրամայի նկարահանումների ժամանակ։ Դերասանի խոսքով՝ նա անմիջապես զգացել է իր և Էրինի միջև կապը։



